Բացել լրահոսը Փակել լրահոսը
70473544_2424622774445504_1435529120028033024_n
A A
Հասարակություն

Հիմա վստահ շարժվում ենք առաջ․ Արսեն Թորոսյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը Հայաստանի անկախության տոնի առթիվ․

«Հայաստանը նշում է անկախության հռչակման 28-ամյակը։ Այս տարիների ընթացքում շատ փորձություններ տեսավ մեր երկիրը։ Հիմա վստահ շարժվում ենք առաջ, ունենք գաղափարներ ու ծրագրեր, որոնք ավելի են զարգացնելու մեր հայրենիքը։

Շնորհավորելով բոլորիս առանձնահատուկ այս տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ երկրիս խաղաղություն, իսկ հայրենակիցներիս առողջություն՝ անկախ և ազատ Հայաստան ստեղծելու ճանապարհին»։