Բացել լրահոսը Փակել լրահոսը
49601307_937701979768606_5533590552261427200_n
A A
Պաշտոնական

«Մենք մշտապես շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը»

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ

«Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ հղում եմ շնորհավորանքս Հայաստանի բոլոր ժողովուրդներին մեր հիրավի ամենակարևոր և մնայուն ձեռքբերման՝ Հայաստանի Հանրապետության անկախության, 28-րդ տարեդարձի առիթով: 

Այսօր և միշտ մենք վերահաստատում ենք մեր խոնարհանքը բոլոր այն հայրենասերներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր Հայրենիքի կայացման և անկախության ամրապնդման, դրա սահամնների անքակետլիության և ժողովրդի խաղաղ կյանքի, մեր երախտիքը սահմանին կանգնած զինվորին, ով մեր անկախության ամենահուսալի և իրական հենարանն է: 

Մեր նորանկախ հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հպարտությամբ և մեծ արժանապատվությամբ կրի անկախ Հայաստանի քաղաքացի լինելու պատիվը՝ ձգտելով իր հնարավորությունները, գիտելիքները և մասնագիտական կարողություններն ի նպաստ ներդնել հանուն մեր հայրենիքի հետագա զարգացման:

Սիրելի հայրենակիցներ, մենք մշտապես շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը, զարգացնելու ենք տնտեսությունը, ապահովելու ենք սոցիալական համերաշխությունն ու բարձր կենցաղը՝ ապագա սերունդներին ժառանգություն թողնելով խաղաղ, կայուն, երջանիկ և զարգացած Հայրենիք: 

Կեցցե′ անկախ, ազատ և հպարտ Հայաստանը: 

Շնորհավոր տոնդ, Հայրենի′ք:»