Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Մեր ժամանակի հերոսը»․ մրցանակաբաշխություն Սև բերդ ամրոցում (լրացված) (տեսանյութ)

Հայաստանը տոնում է անկախության 28-ամյակը։

«Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը մեկնարկեց Գյումրու Սև բերդ ամրոցում։ Ելույթով հանդես եկավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, նա շնորհավորեց անկախության 28-ամյակի առիթով և առաջին մրցանակը շնորհեց Ռուբեն Գևորգյանին։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը նույնպես մրցանակ հանձնեց։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով անկախության 28-րդ ամյակը՝ նա բոլոր մրցանակակիրներին հրավիրեց Արցախի Հանրապետություն։

«Այս կերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին։ Այսպես է պետք սիրել հայրենիքը»,- ընդգծեց նա։

Մրցանակ հանձնեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման միջոցառում կազմակերպելու համար։

«Ուրախ էի տեսնել, որ մեր այսօրվա հերոսների մեջ կան նաև հայրենադարձներ։ Հույս ունեմ, որ սա կդառնա մեծ ավանդույթ»,- նկատեց նա։ Նախագահը ներկաներին հիշեցրեց, որ դեռ դպրոցական տարիքում հանձնարարվել էր շարադրություն գրել «Մեր ժամակի հերոսը» վերնագրով։

Նախագահը շարադրությունը գրել էր, բայց չէր հանձնել ուսուցչուհուն, որովհետև, ինչպես ինքն ասաց՝ շատ անկեղծ է գրել։ Նախագահի ժամանակի հերոսներն իր ծնողներն են եղել։