Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մեկնարկել է Հանուն Ամուլսարի պաշտպանության երթը (տեսանյութ)

Մեկնարկել է Հանուն Ամուլսարի պաշտպանության երթը, որը նախաձեռնել է Հայկական բնապահպանական ճակատը։

Այստեղ են նաեւ այլ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Սասնա ծռեր կուսակցության անդամներ` Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, քաղաքագետ Արա Պապյանը, Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը եւ այլոք։

Ակցիայի մասնակիցները պաստառներով են, որոնց վրայի գրությունները կոչ են` հեռու մնալու Ամուլսարից։ Նշվեց, որ երթը պետք է լինի խաղաղ, ուղղված արդարության վերականգնմանը։

Մասնակիցները կոչ արեցին զերծ մնալ որևէ բռնությունից երթի ընթացքում։ Ակցիայի մասնակիցները թմբուկներ զարկելով սկսեցին երթը, որի վերջնակետը Հանրապետության հրապարակն է