Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լիեմ Լեի հետ (տեսանյութ)

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող տղամարդկանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր ընթանում են 1/8 եզրափակիչ փուլի առաջին պարտիաները:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով մրցեց վիետնամցի գրոսմայստեր Քուան Լիեմ Լեի հետ։ Այն ավարտվեց 31-րդ քայլին, ոչ-ոքի արդյունքով։

Երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը։ Լևոն Արոնյանը հանդես կգա սպիտակ խաղաքարերով։