Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լևոն Քոչարյան
A A
Հասարակություն

Դժվար է ինչ-որ լավ սպասելիք ունենալ դատարանից․ Լեւոն Քոչարյան

«Վերջին մեկ տարում դժվար է ինչ-որ լավ սպասելիք ունենալ դատարանից, բայց այս անգամ սպասելիքն այն է, որ գոնե գրավը կկիրառվի։ Մարդ պետք է ճղճիմ լինի, որ մտածի, հայրս ունենալով նման կենսագրություն, կխուսափի դատավարությունից։ Դա ուղղակի վիրավորական է»,- Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նրա համոզմամբ՝ միտում կա դատավարությունը ձգձգել։ Հարցին, եթե դատարանը բավարարի պաշտպանների միջնորդությունը և գրավով ազատ արձակի, որքա՞ն կարող եք վճարել, Լևոն Քոչարյանը թիվ չցանկացավ նշել՝ պատճառաբանելով, թե ինքը չի դրանով զբաղվում։

Ինչ վերաբերում է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, Լևոն Քոչարյանն ասաց․

«Այն դատավորները, այն կառույցները, որոնք 100%-ով իշխանության ենթակայության տակ չեն, ամեն ձև ուզում են ձերբազատվեն ու նաև մեծ մասամբ կապված մեր գործով»։