Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

«Կհասկանանք յուրահատկությունը նոր իրավիճակի և կանդրադառնանք»․ Վլ․ Կարապետյանը՝ որդեկորույս մայրերի ակցիայի մասին (տեսանյութ)

ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից լրագրողներն այսօր փորձեցին պարզել, թե արդյոք տեղյա՞կ է Նիկոլ Փաշինյանը որդեկորույս մայրերի ակցիայի մասին․

«Ոչ միայն գիտի, այլև խոսել է մամուլի ասուլիսի ժամանակ, մասնավորապես հիշատակել է այն հիմնադրամի մասին, որը զբաղվում է այդ հարցով։ Դա հայտնի խնդիր է և եթե կան լրացուցիչ պահանջներ ես կմանրամասնեմ»։

Հիշեցրին, որ Զոհված զինծառայողների մայրերը պահանջում են, որպեսզի զոհված զինծառայողների ընտանիքներին ևս տրվի 30 մլն միանվագ նպաստ՝ ինչպես Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին։

Վլադիմիր Կարապետյանը կրկին հիշեցրեց, որ վարչապետն արդեն խոսել է այդ մասին։

Լրագրողները նկատել տվեցին, որ նոր իրավիճակ է ստեղծվել դրսում և քաշքշուկ է եղել․ մայրերը պատրաստվում են նստացույց անել։

«Կհասկանանք յուրահատկությունը նոր իրավիճակի և կանդրադառնանք», եղավ պատասխանը։

Մանրամասները՝ Faktor.am-ի տեսանյութում