Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վանեցյանի հրաժարականի տեքստը քաղաքական ստարտի հայտարարություն էր. Կարեն Քոչարյան (տեսանյութ)

Չէր կարելի սպասել, որ ուժային  ծառայության պետը այդպիսի գնահատականներով կարող է հեռանալ պաշտոնից, նշում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ վերջինն անհամեմատ ավելի շատ գիտի երկրի ներքին և արտաքին վիճակի մասին, և եթե «կանգ առ»-ի ահազանգ է հնչեցնում, նշանակում է, որ վիճակն ավելի վատ է,  քան պատկերացնում ենք։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ անհասկանալի է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը մեկ-երկու  ամիս առաջ Արթուր Վանեցյանին և Վալերի Օսիպյանին գեներալի կոչումներ է  տվել, սակայն հիմա նրանց ազատում է պաշտոնից։

«Վանեցյանի հայտարությունը լիովին քաղաքական էր, դա  ոչ թե ԱԱԾ-ի տնօրենի հեռացման տեքստ էր, այլ  քաղաքական ստարտի հայտարարություն էր:  Այստեղ հասկանալի է, որ թիմում կա պրոբլեմ։ Դեռ  մեկ տարի առաջ խոսվում էր, որ ընդդիմությունը ծնվելու է իշխանության միջից, որովհետև եթե մի թիմ հավաքվում է մեկ ամսում՝ ով պատահի, ոնց պատահի, այդպես էլ պետք է լիներ, դա նորմալ է։ Ավելի շատ աննորմալ է այն, որ երբ ասում էին, որ իշխանության մեջ կան թևեր, վարչապետը հերքում էր և ասում՝ թևեր չկա, եթե լինի, ես կկտրեմ, բայց կտրել պետք չի, պետք է կարողանալ և վերահսկել։ Ինձ թվում է՝ բացի «ՔՊ» թևից, մյուս թևերը անկառավարելի են դառել վարչապետի համար»։

Կարեն Քոչարյանը նաև նշում է, որ Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանին տվել էր լայն լիազորություններ, ինչն էլ նա օգտագործում էր՝ իր վարկանիշը բարձրացնելու համար։

«Վանեցյանի հրաժարականից հետո  հանրապետականներն ամբողջ ուժով նետվեցին գովաբանելուՎանեցյանին։ Իրենք լավ հասկանում են, որ հանրապետականը հիմա ում էլ գովի, նրա վարկանիշը գցելու է, ոչ թե բարձրացնելու, որովհետև եթե Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ, ինքը կլինի կոնկուրենտ և՛ նախկինների, և՛ ներկաների համար։ Եվ դա իմանալով՝ նրանք փորձում են նրա վարկանիշն իջեցնել»,- ասաց նա։