Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Հակոբյանը Յարոսլավլում կմասնակցի Անկախության 28-ամյակին և Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
A A
Պաշտոնական

Աննա Հակոբյանը կմասնակցի Յարոսլավլում կայանալիք միջոցառումներին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 19-ին Յարոսլավլի Ֆեոդոր Վոլկովոյի անվան ռուսական պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի Հայաստանի անկախության 28-ամյակին և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

Նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանը կմասնակցի նաև Յարոսլավլի նահանգում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի անունից տրվող հանդիսավոր ընդունելությանը:

Միջոցառման ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հյուրերին կներկայացնի հիմնադրամի գործունեությունը, նախագծերն ու կատարված աշխատանքները: