Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: 

Վարչապետը բարձր է գնահատել տիկին Ֆարնուորթի գործունեությունը և շնորհակալություն հայտնել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար: Նիկոլ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ նա կպահպանի ամուր կապերը մեր երկրի հետ: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հարաբերությունների հետագա զարգացմամբ ու ընդլայնմամբ: 

Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար: Դեսպանը վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ նախանշած ծրագրերն ու բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործում և հավելել, որ ՄԹ կառավարությունը ևս կարևորում է մեր երկրի հետ սերտ գործակցությունը տարբեր ուղղություններով: Տիկին Ֆարնուորթը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև կապերը կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Մասնավորապես, դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է օժանդակելու հայաստանյան գործընկերներին՝ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության առաջնահերթություններին, ինչպես նաև Հայաստան-Եվրապական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի: