Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լյովա Բաղդասարյան
A A
Հասարակություն

«Կոշ» ՔԿՀ պետը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով․ խոսնակ

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Լյովա Բաղդասարյանին։

Լուրը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, մայոր Նոնա Նավիկյանը։

«Ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով»,- ասաց մայոր Նավիկյանը։ 

ԱԱԾ մամուլի բաժնից մեզ մանրամասներ դեռևս չտրամադրեցին՝ խոստանալով ճշտումներից հետո տեղեկացնել։

Նշենք, որ Լյովա Բաղդասարյանը 2001 թվականից աշխատում է ՔԿՀ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իսկ 2015-ից «Կոշ» ՔԿՀ պետն է։