Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport artur 16.09.
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի մասնակցի Նուր-Սուլթնում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչին, որտեղ պետք է մրցեր ռուս Մուսա Եվլոևի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 16-ին գյումրեցի ըմբիշը կիսաեզրափակիչ գոտեմարտում ստացել էր կողոսկրի կոտրվածք, որի հետեւանքով նա չի կարող պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար: