Բացել լրահոսը Փակել լրահոսը
1568630794,0293
A A
Պաշտոնական

«Զվարթնոց»-ում միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել (տեսանյութ)

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա մի երիտասարդի, որը 2016 թվականից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր գողության մեղադրանքով։ Երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ ՁՊՎ։ Նրա հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։