A
A
Ոչխարի միսը թանկացել է
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում ոչխարի 1կգ մսի գինը 1300-1500-ից հասել է մինչեւ 2500 -3000 դրամի: Եթե գյումրեցիներից ինչ-որ մեկը որոշի թեկուզ այդ գնով ոչխարի միս գնել, վաճառքի կետերում չի գտնի, քանզի ինչպես բացատրում են մսավաճառները գինը թանկ է, իրենք էլ չեն բերում:
Մսավաճառներն այս հանգամանքը բացատրում են հանրապետությունում ոչխարի գլխաքանակի կրճատմամբ: Ոչխարաբույծներն էլ նշում են, որ բարձր գներով վաճառված ապրանքը արտահանվում է Պարսկաստան, ինչի արդյունքում էլ այսօր Հայաստանում ոչխարի մսի պահանջարկը շատ է, սակայն առաջարկը քիչ, գներն էլ անհամեմատ մեծ:
Նշենք, որ մինչ ոչխարի մսի գնաճը Հայաստանում կար 2 մլն 200 հազար գլուխ ոչխար, իսկ այս տարվա տվյալներով այն կազմում է 560. 000:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ