Բացել լրահոսը Փակել լրահոսը
140919MeghriParatonKarvachar (1)
A A
Հասարակություն

Արցախյան մեղրի փառատոն՝ Քարվաճառում

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում մասնակցել է Արցախյան մեղրի փառատոնին:

Նախագահը մեղվաբուծության զարգացումն Արցախում համարել է հեռանկարային ոլորտներից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով նման միջոցառումների անցկացումը:

Միջոցառմանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։