Բացել լրահոսը Փակել լրահոսը
71079928_2737705859593964_65064292063379456_n
A A
Հասարակություն

Մտադիր է այգին դարձնել կանաչապատ, զով ու մաքուր տարածք․ Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հետ այցելել եմ Արաբկիրի գրեթե միակ այգին, որը երևանցիների համար առավել հայտնի է «Մոլոկանի» այգի անվանումով։

Վերջերս միայն հնարավոր դարձավ վարչական շրջանի ղեկավարի ջանքերով անխնամ այգին մասնավորից վերադարձել համայնքին։

Պարոն Դանիելյանը մտադիր է ոչ թե պարզապես բարեկարգել այգին, այլ կոնցեպտուալ մոտեցմամբ այն վերափոխել ու դարձնել կանաչապատ, զով ու մաքուր տարածք, որտեղ կլինեն հարմարություններ սպորտով զբաղվողների, կրծքով կերակրող մայրերի, զբոսաշրջիկների ու պարզապես հանգիստ վայր փնտրող երևանցիների համար։ Սպասում եմ այս ծրագրի իրականացմանը»։