«Արարատ-Արմենիան» կորցրեց առաջին միավորները, «Փյունիկը» խոշոր հաշվով պարտվեց
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրը:
Բացման խաղում մրցաշարի նորեկ «Երևան» թիմը Վանաձորում 0:1 հաշվով պարտվեց տեղի «Լոռի ՖԱ»-ին: Միակ գոլը 90-րդ րոպեին խփեց Արթուր Ավագյանը:
Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը երեք հաղթանակով էր սկսել նոր մրցաշրջանը, այս անգամ հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ: Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց տանտերերի խաղացող Եվգենի Բուդնիկը, իսկ երկրորդ կեսի 85-րդ րոպեին Լուիս Օգանա Ուգեչուկվուն վերականգնեց հավասարությունը՝ 1:1:
Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում 0:3 խոշոր հաշվով պարտվեց «Ալաշկերտին»: Հյուրերի կազմում նախ դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Գուստավո Մարմենտինին, իսկ երրորդ գոլը խփեց վերջինիս հայրենակից Տիագո Գալվաոն:
Այս խաղերից հետո «Արարատ-Արմենիան» ու «Լոռի ՖԱ»-ն վաստակեցին 10-ական միավոր և ամրապնդվեցին 3-4-րդ տեղերում: «Ալաշկերտը» իր միավորների քանակը հասցրեց 7-ի և հավասարվեց 5-րդ հորիզոնականում գտնվող «Նոային»: Մրցաշարային աղյուսակը 13 միավորով գլխավորում է Երևանի «Արարատը», որը կիրակի օրը կհանդիպի «Նոայի» հետ: