Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի սպանեք ձիերին

Սպորտ

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ղեկավարությունը տեղի տալով երկրի կենդանիների պաշպանության միության ճնշմանը, որոշեց այլեւս չանցկացնել Ուարնամբուլուում ամեն տարի կազմակերպվող ձիերի մրցավազքը: Այն 138 տարվա պատմություն ունի եւ մեծ հեղինակություն էր վայելում երկրում: Սակայն վերջին երկու տարիներին մրցավազքերի ժամանակ վնասվածք են ստացել եւ սատկել 20 ձիեր, ինչն էլ լցրել է կենդանիների պաշտպանների համբերության բաժակը:

Հարկ է նշել, որ միության անդամները նմանատիպ պայքար են մղում սկսած 1980 թվականից եւ արդեն հասել են նրան, որ շատ մրցավազքեր փակվել են: Ի դեպ, երկրի ղեկավարության որոշմամբ 2011 թվականից սկսած ձիերով մրցավազքեր անցկացվելու են միմիայն մեկ նահանգում` Հարավային Ավստրալիայում, իսկ մնացածը նույնպես փակվելու են: