Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ջերմուկցիները կանեն իրենց քայլը․ ավտոերթ դեպի Երեւան

Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել․

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ, այսպիսով` ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆ ջերմուկցւները ևս անում են իրենց ՔԱՅԼԸ։
Սեպտեմբերի 14-ին, Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչները, մեծ ավտոերթով գնում են միանալու մայրաքաղաք Երևանում նախատեսվող մեծ քայլերթին` նվիրված ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկությանը ։
Կոչ ենք անում միանալ այդ խաղաղ ակցիային, որը ուղղված է լինելու ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ հանուն ինքնիշխան և մաքուր Հայրենիքի։
ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆ ջերմուկցիները դեռ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ առաջին օրվանից մասնակցել և աջակցել են այսօրվա կառավարությանը հանձինս վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ։
Այսպիսով, մեր պայքարը ոչ թե ուղղված է ընդդեմ կառավարության, այլ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ տրամաբանական շարունակությունն է ։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է, ուստի ՀԱՅՐԵՆԻՔԻ փրկության ճանապարհին մենք այլևս ետ քայլ չունենք ։

Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից սեպտեմբերի 14֊ին ժամը 12։00

ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԵՐ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՔՈՒՅՐԵՐԻՆ և ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐևՈՐՈՒԹՅԱՆ ԳՒՏԱԿՑՈՒՄՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼՈՒ ԽԱՂԱՂ ՔԱՅԼԵՐԹԻ Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ։

ԲՈԼՈՐ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ և ՀԱՅՐԵՆԱՏԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՉԱՓ ԿԱՐևՈՐ Է ։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ»։