Բացել լրահոսը Փակել լրահոսը
091236152540
A A
Տնտեսություն

Ծովինարում մերժեցին Վարդենիսի հանքերևակման հայտը և բոյկոտեցին «Գեոմայնինգ»-ի լսումները (տեսանյութ)

Ծովինարի և հարակից համայնքների բնակիչներն այսօր թույլ չտվեցին, որ Ծովինար համայնքում կայանա Գեոմայնինգ ՍՊԸ-ի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման սահմաններում 2019-2021թթ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։

Հանրային քննարկումը կազմակերպելու նպատակով համայնք էին այցելել Գեոմայնինգ ՍՊԸ-ի ներկայացուցիչները։ Ներկա էր նաև ներկայացուցիչ Շրջակա միջավայրի նախարարությունից։ Հանրային քննարկման չկայացման վերաբերյալ կազմվեց արձանագրություն, որի տակ ստորագրեցին ներկաները, կնիքվեց համայնքապետարանի կողմից, ապա հանձնվեց Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչին։