Բացել լրահոսը Փակել լրահոսը
4CF9992B-A566-4362-8940-5014867B2087_w800_h450
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց տուժողների հարազատների ելույթներին (տեսանյութ)

«Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը լսելով տուժողների ելույթները՝ հայտարարություն արեց։ Նա անդրադարձավ Սարգիս Քլոյանի ելույթին, թե գոնե ձևական մեկին պետք էր պատժել։

«Մարտի 1-ից հետո ես աշխատել եմ մեկ ամսից մի քիչ ավել։ Իմ լիազորությունների շրջանակում գործ բացահայտելը երբեք չի եղել, և իմ պարտականությունները չի եղել։ Եթե պարոն Քլոյանը դրանով է մտահոգված, թող առաջին հերթին հարցնի իր կողքին նստած դատախազներին։ Եթե մարդը պետք է դատվի գործը չբացահայտելու համար, ապա պետք է առաջին հերթին դատվի գլխավոր դատախազությունը կամ վարույթն իրականցնող մարմինը»,- ընդգծեց նա։

Քոչարյանը նաև անդրադարձավ Տիգրան Աբգարյանի մոր ելույթին։ Ըստ՝ Ռոբերտ Քոչարյանի՝ նա տեղեկացված չէ գործից և փաստաբանը նրան գիտակցաբար ոչնչի մասին չի տեղեկացնում։

Նա Տիգրան Աբգարյանի մոր հայտարարության մեջ անճշտություններ նկատեց ու հարկ համարեց շտկել դրանք։ « Ես իբր հայտարարել եմ, թե զոհեր կան, դա ոչ թե իմ հայտարարությունն էր, այլ ՀՔԾ պետի հայտարարությունը։ Ես այդ օրը մամուլի ասուլիսին նման բան չեմ ասել, ձայնագրությունները գործին կցված կան։ Ես ասել եմ, որ վիրավորներ կան։ Այդպիսի բան չեմ ասել, դա ասվել է այդ մարդկանց մոլորության մեջ գցելու համար։ Ասվում էր, որ ցուցարարներ չկային Լեոյի փողոցի վրա, կան բազմաթիվ ցուցմունքներ, Լեոյի փողոցի մասին և այդ ցուցմունքներում մարդիկ ասել են, որ հենց կրակել են ցուցարարների կողմից»։ Ռոբերտ Քոչարյանն առաջարկ արեց, եթե տիկին Աբգարյանը ցանկանում է իմանալ ճշմարտությունը, ապա իր պաշտպանները կտրամադրեն համապատասխան փաթեթեը, որը վերաբերում է այդ մասին։