A
A
«Ոսկե գնդակը» Լեոնել Մեսիին
Աջակցիր «Ա1+»-ինՀանրահայտ «Ֆրանս Ֆուտբոլ» հանդեսի հարցման արդյունքներով աշխարհի 2009 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսին, ում կհանձնվի «Ոսկե գնդակ» մրցանակը: Նա 480 հնարավորից վաստակեց 473 ձայն: Երկրագնդի թիվ 2 խաղացող ճանաչվեց անցած տարվա լավագույն ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն` 233 ձայն, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Խավին` 170:
Առաջին տասնյակում ընդգրկվեցին նաեւ Ինյեստան («Բարսելոնա»), Սամուել Էտո'ո-ն («Բարսելոնա»/«Ինտեր»), Կական («Միլան»/«Ռեալ»), Զլատան Իբրահիմովիչը («Ինտեր»/«Բարսելոնա»), Ուեյն Ռունին («Մանչեսթր Յունայթեդ»), Դիդիե Դրոգբան («Չելսի»), Ստիվեն Ջերարդը («Լիվերպուլ»):