Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս անգամ առաջինը

Սպորտ

Հայաստանի ըմբշամարտիկ Վահան Յուհարյանը հաջող հանդես եկավ Շվեդիայի Խապարանդա քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի ավանդական մրցաշարում: Մեր մարզիկը 60 կգ քաշայինների մրցումներում հաղթեց իր բոլոր մրցակիցներին եւ զբաղեցրեց առաջին տեղը: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ նա Ֆինլանդիայում կայացած մեկ այլ միջազգային մրցաշարում երկրորդն էր ճանաչվել:

Նույն մրցաշարում վստահ հանդես եկավ նաեւ մեր հայրենակից, բայց Ռուսաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը, որը ուժեղագույնը դարձավ  84 կգ քաշային ըմբիշների պայքարում: