Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0854
A A
Հասարակություն

Դատական իշխանության անկախությունը ժողովրդավարական երկրում պարտադիր պայման է. Լիլիթ Դանեղյան (տեսանյութ)

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանի խոսքով՝ ԱՆ ներկայացրած դատաիրավական բարեփոխումների 2019-23 թթ. ռազմավարությունը պայմանավորված է հասարակության շրջանում առաջ եկած ցածր վստահությամբ։ 

«Դատական իշխանության անկախությունը ժողովրդավարական երկրներում պարտադիր պայման է», - ընդգծեց նա։

Դանեղյանը նշեց, որ կոռուպցիան, ճնշումները դատական համակարգում խախտում են անաչառությունը, իսկ վերջինի վերականգնման է միտված ներկայիս ռազմավարության նախագիծը։ 

Նա նաև կարևորեց Եվրոպական լավագույն փորձի կիրառումը։