Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0870
A A
Հասարակություն

Անցումային արդարադատությունը չի ծանրաբեռնի դատական իշխանությանը․ փոխնախարար (տեսանյութ)

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագիրը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ  համատեղ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կազմակերպել է քննարկում:

Քննարկումը վերաբերում է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների՝ Արդարադատության նախարարության ներկայացրած ռազմավարության նախագծին:

Այսօր անդրադարձ է կատարվում կոնկրետ դատական իշխանությանը։

Բացման խոսում Արդարադատության առաջին փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն անդրադարձավ Անցումային արդարադատությանը։

Փոխնախարարը նշեց, որ այն չի ներառելու դատական իշխանությունը։ 

«Անցումային արդարադատության գնալիս մենք չենք ներդնելու այնպիսի գործիքակազմ, որ կծանրաբեռնի դատական իշխանությանը», - ընդգծեց նա՝ հավելելով, որ այն կիրառվելու է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն։ 

Իսկ հնարավոր քրեական գործերի հարուցման պարագայում հաշվի է առնելու գործող օրենսդրությունը։