Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess uxix
A A
Սպորտ

Ուղիղ․ Արոնյան – Էլ Գինդի, Ֆիրուջա – Փաշիկյան․ պայքար աշխարհի գավաթի համար (տեսանյութ)

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում այսօր կկայանան տղամարդկանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչի առաջին պարտիաները: 

Լեւոն Արոնյանը կհանդիպի եգիպտացի Էսամ Էլ Գինդիի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցը ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն է, Սերգեյ Մովսեսյանինը՝ Գրիգորի Օպարինը։ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը առաջին փուլում կմրցի իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ։

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 14։00-ին։ Շախմատասերները պարտիաներին կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում։