Բրոնզե վերջաբան
Աջակցիր «Ա1+»-ինՀարավկորեական Գոյան քաղաքում շարունակվող ծանրամարտի առաջնությունում մեր մարզիկները նվաճեցին հերթական մեդալները:
Կանանց մինչեւ 75 կգ քաշայինների մրցաշարում Հռիփսիմե Խուրշուդյանը ցույց տալով 267 կգ (120+147) արդյունք, բոլոր առումներով զբաղեցրեց 3-րդ տեղը եւ Հայաստանին պարգեւեց հերթական 3 բրոնզե մեդալները:
Մրցաշարի հաղթող դարձավ Ղազախստանի ներկայացուցիչ, անզուգական Սվետլանա Պոդոբեդովան, ով սահմանեց համաշխարհային նոր ռեկորդներ` 292 132+160, եւ վստահ նվաճեց չեմպիոնի կոչումը: Երկրորդ տեղը զբաղեցրեց չինուհի Լեյ Չաոն, ով ընդամենը 2 կիլոգրամով առաջ անցավ Հռիփսիմե Խուրշուդյանից` 269 (120+149):
Այդպիսով, մեր ծանրորդները Հարավային Կորեայից Հայաստան են վերադառնում 12 մեդալներով (3 ոսկի, 4 արծաթ, 5 բրոնզ): Ի դեպ, թիմային հաշվարկով մեր հավաքականն առայժմ երրորդն է, Չինաստանից եւ Ղազախստանից հետո