Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նազիկ Ավդալյանը աշխարհի չեմպիոն

Սպորտ

69 կգ քաշային ծանրորդ Նազիկ Ավդալյանն առաջին ոսկե մեդալը պարգեւեց Հայաստանին Հարավային Կորեայում ընթացող աշխարհի առաջնությունում:

Մեր մարզուհին իր մրցակիցներին գերազանցեց եւ պոկում (119 կգ), եւ հրում (147 կգ) վարժություններում, եւ, ինքնին, երկամարտում (266 կգ): Հարկ է նշել, որ մեր մարզիկներն ընդհանրապես առաջին ոսկե մեդալը նվաճեցին 2008 թ օլիմպիական խաղերից հետո անցկացված աշխարհի առաջնություններում:

Երկրորդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի Օկսանա Սլիվենկոն, որը երկու վարժությունում էլ ընդամենը 1 կգ զիջեց Նազիկ Ավդալյանին: Բրոնզե մեդալ նվաճեց Մակաոյի ներկայացուցիչ Ժան Շաոլինը, ով նույնպես 3-րդն էր բոլոր վարժություններում' 248 (112+136):

Այսօր մրցասպարեզ կմտնեն նաեւ 94 կգ քաշային ծանրորդները, սակայն մենք ներկայացուցիչ չունենք այս քաշային կարգում: