Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայաստանը մանդատ չունի խոսելու Արցախի ժողովրդի անունից. ԱԳ նախարար. LIVE (տեսանյութ)

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում առաջին անգամ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը տեղի է ունեցել «Արժեքներ գործողության մեջ․ Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրով համաժողովը, որին ներկա էին Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյան պետություններում հայ դիվանագետները։

«Մենք ընդգծեցինք արժեքների 3 հարթություն, որոնց վրա հենվում է մեր արտաքին քաղաքականությունը։ Դրանք են քաղաքական արժեքները, մեր պատմական ժառանգությունը և ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները, որոնց սեփականատիրոջ զգացումը առավել ընդգծեցինք և դրանց նոր որակ հաղորդեցինք թավշյա հեղփախության և դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարի խոսքով՝ հանդիպում է եղել նաև գործարարների հետ։

«Այդ հանդիպումը շատ հետաքրքիր էր, որովհետև ի հայտ բերեց որոշ խնդիրներ, որոնք կապված են հավաքական պատվեր ձևավորելու առումով, թե ի՞նչ են ուզում, ի՞նչ կոնկրետ նպատակներ ունի գործարար աշխարհը, մեզ համար ավելի ընկալելի այդ նպատակները հնարավորություն են տալիս ճիշտ թիրախային հարթակներ առաջ բերելը։ Այդ առումով այս տարվա ընթացքում ձևավորել ենք լավ համագործակցություն մի շարք ոլորտների ներկայացուցիչների հետ, օրինակ՝ բարձր տեխնոլոգիաների, գինեգործության, բանկային համակարգի և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։ Դիվանագետները այցելել են նաև Արցախի Հանրապետություն։

Քննարկումներ են եղել թե՛ նախագահի, թե՛ ԱԳ նախարարի հետ։

«Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունը էական էր, որովհետև մեզ համար մեծ նշանակությունի ունի կառուցել և ստեղծել այդ գնահատականների և քաղաքականությունների կառուցման ընդհանուր դաշտը Հայաստանի և Արցախի միջև։ Խորհրդակցության ժամանակ անդրադարձանք թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, թե՛ միջազգային օրակարգի տարբեր հարցերին, որոնք առնչություն ունեն Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններին»,- նկատեց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ Հայաստանը մանդատ չունի խոսելու Արցախի ժողովրդի անունից։