Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վաղվանից ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Եկող արկտիկական օդը բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում , Սյունիքում և Արցախում նաև մառախուղ»։