Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմասնակցի 30 գործատու

Մարզեր

Այսօր Հրազդան քաղաքում տեղի  է ունենում «Աշխատանքի տոնավաճառ»:  Դրան մասնակցելու են թափուր աշխատատեղ առաջարկող Կոտայքի մարզի 30 գործատու:

Դրա նպատակն է հանդիպման հնարավորություն ստեղծել աշխատանք փնտրողների և գործատուների միջև' օգնել գործատուներին գտնելու համապատասխան մասնագիտություն և որակավորում ունեցող աշխատողներ, իսկ աշխատանք փնտրողներին գտնել հարմար աշխատանք:

People in Need չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ «Աշխատանքի տոնավաճառ»-ը կազմակերպում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը, իսկ միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է People in Need չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը:

Վերջինս 2009 թվականի փետրվարից իրականացնում է «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագիրը: