A
A
Իտալիայի դեսպանը առանց փաստաբանի կանխատեսում չի անի
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն այսօր ներկա կգտնվի Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղին։ Սակայն նա կանխատեսում չի անի՝ առանց իր փաստաբանի ներկայության։ Կատակում է հայ լրագրողների ներկայությամբ, թե մի դեպքում իրեն թույլ չեն տա դուրս գալ ասուլիսի սրահից, մյուս դեպքում՝ հայրենիք վերադառնալ։ Իսկ ավելի լուրջ՝ նա կարծում է, որ սա հիանալի հնարավորություն է Նոր Հայաստանը Եվրոպային ներկայացնելու, քանի որ խաղը հեռարձակվելու է եվրոպական բազմաթիվ հեռուստալիքներով։
Ի դեպ, դեսպանի լրագրողների հետ հանդիպման առիթն այլ էր. Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2019-2020 թվականների համերգաշրջանի բացելու է իտալական ծրագրով։ Նախաձեռնության հեղինակը դեսպան Վինչենցո դել Մոնակոն է։