Բացել լրահոսը Փակել լրահոսը
vladimir karapetyan
A A
Տնտեսություն

Ամուլսարի հարցով վերջնական որոշում դեռևս չկա. Վլադիմիր Կարապետյան (տեսանյութ)

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ամուլսարի հարցով վերջանական որոշում դեռևս չկա։

Նա նաև հայտնեց, որ  հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն հետագա գործողություններն այս ուղղությամբ:

«Այդ հարցով քննարկումները շարունակվում են: Առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վարչապետի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստել է իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ»-, ասաց Կարապետյանը:

Լրագրողները նկատել տվեցին, որ հաղորդագրությունից հայտնի չէ՝  նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ոչ․

«Պատճառն այն է, որ վերջնական որոշում և վերջնական պատկերացում չկա: Երբ քննարկումները լինեն վերջնական, մենք այդ մասին կհայտարարենք»,- պատասխանեց Կարապետյանը: