Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Կառավարությունը մեր ձայնը չի լսում»․ ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)

Հաշմանդամության խնդիր ունեցող անձինք և տարբեր կազմակերպության անդամներ այսօր Կառավարության դիմաց իրենց բողոքն էին արտահայտում՝ ՀՀ Կառավարության կողմից՝ «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզում հողատարածք տրամադրելու որոշմանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները Կառավարության աջև բարձրացրել են «Ոչ մի բան մեզ համար՝ առանց մեզ» և այլ  կարգախոսներով պաստաները։

Նրանք կարծում են, որ կառավարության որոշումը խտրական վերաբերմունք է հաշմանդամություն ունեցող անձանց համար և  միտում ունի մեկուսացնել նրանց հասարակությունից։

«Խնդիրը նրանում է, որ կառավարությունը մի որոշում է կայացրել, որը իր վարած քաղաքականության հետ համահունչ չի, որովհետև ընդունել է ներառական մոտեցում։ Այսինքն՝ հաշմանդամություն ունեցող անձը ոչ թե պետք է ապրի այն համայնքում, որտեղ ինքը ծնվել և մեծացել է, այլ ապրի այնտեղ որտեղ կլինի «ոսկե վանդակ»։ Եթե կա խնդիր, եկեք այդ խնդիրը լուծենք։ Բայց հիշենք, եթե այդ խնդիրը կապված է հաշմանդամություն ունեցող անձանց հետ, ուրեմն պետք է նրանց ձայնը լսենք։ Պահանջում ենք, որ առաջնորդվեն մեր այս դիրքորոշումով ՝ոչ մի բան մեզ համար՝ առանց մեզ։ Դուրս է գալիս, թե կառավարությունը, ինչ որ որոշումներ է կայացնում, հող է հատկացնում, բայց մեր ձայնը չի լսում»․նշում է «Հույսի կամուրջ» կազմակերպության անդամ Ռուդոլֆ Զաբրոդինը։

Բողոքի ակցիա իրականացնողները նշում են, որ իրենց բողոքին միացել է 18 կազմակերպություն, մասնավորապես՝ «Մենք կարող ենք», «Հարմոնիա», «Լռության ձայն» «Հույսի կամուրջ» կազմակերպությունները։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս ծրագրի վերաբերյալ բացասական վերաբերմունք է արտահայտել։