A
A
Փոխադրողների միության նախագահը խստացումներ է առաջարկում ուղևորափոխադրության ոլորտում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ տաքսիստների մասով օրենքը մակարդակն իջել է, շատ առավելություններ են տրվել տաքսիստներին։
«Այսօր անկանոն փոխադրումներն ավելի շատ են»,- լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց միության նախագահը։
Նրա խոսքով՝ վարորդների բուժզննում չի գործում, մեքենաների պատշաճ տեխսպասարկում չի իրականացվում։
Եղիազարյանն առաջարկում է ավելի խստացնել ստուգումները, մինչև Հայաստանի սահմաններից ուղևորափոխադրողների դուրս գալը ստուգել մի մեքենայում երկու վարորդների առկայությունը, վարորդների առողջական վիճակը, ուղևորափոխադրումն իրականացնող մեքենաների տեխնիկական վիճակը։
Անդրադառնալով քաղաքային տրանսպորտի վիճակին՝ միության նախագահն ասաց, որ գնալով վիճակն ավելի է վատանալու։
Այս տարեվերջին գործածությունից են դուրս է գալու թվով 4 հարյուր միկրոավտոբուս, և Եղիազարյանը հենց սրա հետ է կապում վիճակի վատթարացումը։
Իսկ ինչ վերաբերում է Հանրապետականների օրոք կազմակերպված տրանսպորտային ծրագրին, Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ ներկայիս քաղաքային իշխանությունների «հագով չէ»։