Բացել լրահոսը Փակել լրահոսը
sahman
A A
Տնտեսություն

ԱԱԾ-ին կտրամադրվի 20 մլն դրամ՝ ՀՀ պետական սահմանի որոշակի ուղղության պահպանության համար

Կառավարությունը ՀՀ պետական սահմանի պահպանության իրականացման նպատակով Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացնի 20 միլիոն 492 հազար դրամ:

 ԱԱԾ-ին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված միջպետական պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ռուսական կողմից պահպանվում է միայն Թուրքիայի Հանրապետության հետ սահմանային հատվածը, որից ձախ ընկած որոշակի հատվածի պահպանության համար ռուսական կողմը պատասխանատվություն չի կրում: 

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվեն վերը նշված միջոցները, ինչի արդյունքում կապահովվի ՀՀ պետական սահմանի որոշակի ուղղության պահպանության արդյունավետությունը: