Բացել լրահոսը Փակել լրահոսը
gaz
A A
Պաշտոնական

Կլինեն գազամատակարարման ընդհատումներ. «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով գազամատակարարման ընդհատումների մասին

Սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի, «Ռեդ Գրուփ» և «Փոքր Մհեր» ձեռնարկությունների, Սյունիքի մարզի Ղովշուտ, Անդոկավան և Բարիկավան գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ արևմտյան թաղամասի Բ-2 թաղի թվով 71 բազմաբնակարան շենքերի,

Շահումյան 4-րդ, 5-րդ, 7-րդ փողոցների, 4-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, 6-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքների, Ծերնցի փողոցի բնակիչ-բաժանորդների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 08.00-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 20.00-ն՝ Լոռու մարզի Մարգահովիտ, Լերմոնտով, Մեղրուտ գյուղերի, Վանաձոր քաղաքի, Շահումյան, Դարբաս, Բազում գյուղերի և «Սեզամ Գազ» և «Վաղ Վաս» ՍՊԸ-րին պատկանող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Սեպտեմբերի 6-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի գազամատակարարումը: Սեպտեմբերի 10-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ.Սևակի 1/1, 1/2, 1/3, 1/4 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազամատակարարումը: