Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահե Գրիգորյան Vahe Grigoryan
A A
Հասարակություն

ԲԴԽ նախագահը՝ Վահե Գրիգորյանի նամակի մասին (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարձագանքի, նա իր պատասխան կարծիքը կուղարկի Դատավորների ընդհանուր ժողովին։

«Ես՝ որպես դատավոր, իմ կարծիքը գրավոր կներկայացնեմ Դատավորների ընդհանուր ժողովին, երբ որ կամփոփվի, կհայտնվի Դատավորների ընդհանուր ժողովի կարծիքը։ Այս պահին իմ կարծիքը ձևավորված է, և ես այն կուղարկեմ»,- ասաց նա։

Ռուբեն Վարդազարյանը չցանկացավ բարձրաձայնել նամակի բովանդակությունը՝ պատճառաբանելով, թե իր կարգավիճակը՝ որպես ԲԴԽ նախագահ, կարող է ազդել այլ դատավորների կարծիքի վրա։

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հունիսին Սահմանադրական մարմիններին նամակ էր ուղղել՝ կապված Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ: