Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում հայտնաբերվել է ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն սարք

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությամբ բնակելի տեղամասի 1-ին մասնաշենքի խցերից մեկում հայտնաբերել են ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն սարք, 1 պտուտակահան և 1 աքցան:

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին