Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու փոքր մեդալներ

Սպորտ

Հարավային Կորեայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեր ծանրորդները նվաճեցին երկու փոքր մեդալներ:

85 կգ քաշային ծանրորդների մրցումներում Տիգրան Վ. Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացնելով 172 կգ, գրավեց 2-րդ տեղը, որի համար նա արժանացավ փոքր արծաթե մեդալի: Ցավոք, մեր մարզիկը մյուս փորձերի ժամանակ վնասվածք ստացավ եւ չկարողացավ մասնակցել հրում վարժությանը:

Մեր մյուս մասնակից Գեւորիկ Պողոսյանը պոկում վարժությունում ցույց տվեց 7-րդ արդյունքը` 166 կգ: Նա հաջորդ մրցաձեւում ամեն ինչ արեց գոնե մրցանակային 3-րդ տեղը զբաղեցնելու համար: Սակայն 25-ամյա մարզիկին հաջողվեց ընդամենը նվաճել փոքր բրոնզե մեդալ` գլխավերեւում պահելով 208 կգ ծանրաձողը: Երկամարտում նա գրավեց 4-րդ տեղը` 2 կգ զիջելով Ղազախստանի ծանրորդ Վլադիմիր Կուզնեցովին` 376 կգ (170+206):

Այս քաշային կարգում կրկին հաղթեցին չինացի ծանրորդները` հանձինս Լյու Յոնգի, ով ցույց տվեց 383 կգ արդյունք (175+208): Երկրորդ տեղը զբաղեցրեց բելառուսցի Սերգեյ Լյախունը` 380 կգ (171+209):