Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոթ «վաճառված» խաղ

Սպորտ

ՈՒԵՖԱ-ն հրապարակեց այս մրցաշրջանում անցկացված Եվրոգավաթների այն յոթ հանդիպումների ցուցակը, որոնց արդյունքները կասկած են առաջացրել ֆուտբոլային պաշտոնյա այրերի մոտ: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը: Ահա դրանք.
     Չմպիոնների լիգա
«Ստաբեկ» (Նորվեգիա) - «Տիրանա» (Ալբանիա)` 4:0

     Եվրոպայի լիգա
«Բնեյ Յեգուդա» (Իսրայել) - «Դինաբուրգ» (Լատվիա)` 4:0
«Դինաբուրգ» - «Բնեյ Յեգուդա»` 0:1
«Վլաժնիա» (Ալբանիա) - «Ռապիդ» (Ավստրիա)` 0:3
«Ռապիդ» - «Վլաժնիա»` 5:0
«Ինտերբլոկ» (Սլովենիա) - «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)` 0:3
«Ֆեներբախչե» (Թուրքիա) - «Հոնվեդ» (Հունգարիա)` 5:1

Սակայն, պայմանավորվածության մեջ առայժմ կասկածվում են Ալբանիայի, Լատվիայի, Սլովենիայի եւ Հունգարիայի ակումբները:

Հարկ է նշել, որ ՈՒԵՖԱ-ն ընդհանրապես հետաքննել է 40 խաղ, այդ թվում «Բրեդա»-«Գանձասար» հանդիպումը, սակայն վերջնական կանգ է առել յոթ խաղերի վրա: ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆատինոն նաեւ հայտարարել է, որ իրենց կողմից կասկածվում են նաեւ երեք մրցավարներ եւ ՈՒԵՖԱ-ի մեկ պաշտոնական ներկայացուցիչ: Հավելենք, որ կասկածելի յոթ խաղերը սպասարկել են Գերմանիայի երկու, Բոսնիայի, Թուրքիայի, Դանիայի, Նորվեգիայի եւ Ռուսաստանի մրցավարները: Ջանի Ինֆատինոն խոստովանել է, որ իրենք գործ ունեն կազմակերպված հանցախմբի հետ, ուստի դրա դեմ հնարավոր է պայքարել միմիայն տարբեր երկրների օրինապահ մարմինների հետ համագործակցելու շնորհիվ: