Բացել լրահոսը Փակել լրահոսը
1527918771_8570628
A A
Հասարակություն

ԵՊԲՀ ռեկտորը սարսափած է, որ կարող է պաշտոնը կորցնել ներկա իշխանությունների օրոք․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Այս ամբողջ թատերականացված միջոցառումը Գևորգ  Թամամյանի նախաձեռնությունն չէ, նա ընդամենը դեմքն է այդ նախաձեռնությունների։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այդ ամենը կազմակերպված է ԵՊՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից, ով իր պաշտոնը ժառանգել է  նախկին իշխանություններից և սարսափած է, որ կարող է կորցնել ներկա իշխանությունների օրոք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպում էր, սակայն ասուլիսն ընդմիջվեց, երբ նախարարի՝ ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանը մտավ ներս։

«Արմեն Մուրադյանը լինելով հայտնի ընտանիքների, հայտնի մարդկանց ընկեր՝ աստիճանաբար բարձրացել է և հիմա կարծում է, որ մենք իր համար մեծ վտանգ ենք ներկայացնում։ Ինչի եմ սա ասում, քանի որ այս ամենը սկսվել է 1 տարի առաջ, երբ մենք ցանկացանք բժշկական համալսարանի խորհրդի կազմը փոխել՝ այնտեղից հանելով նախկին իշխանության ներկայացուցիչներին և նշանակելով նոր մարդկանց։ Այդ ժամանակվանից սկսվեց արշավ իմ դեմ»։

Նախարարն անդրադարձավ Գևորգ Թամամյանի այն հայտարարությանը, որ Թորոսյանը 2,7 միլիարդ դրամ է տրամադրել իր կնոջ հիմնարկին։ Նախարարը նշեց, որ իր կինը հիմնարկ չունի, նա պարզապես բուժհիմնարկի տնօրեն է։ Եվ ավելացրեց, որ չգիտի, թե Գևորգ Թամամյանը դա որտեղից է վերցրել։

«Դժվարամատչելի հետազոտությունների բյուջեն մի քանի հարյուր միլիոն դրամ է, և տարբեր բուժական կենտրոններին 5-10 մլն դրամի է տրվել՝ կապված հիվանդների հաճախելիությունից։ Դրա մասին բազմիցս ասվել է, և մտահոգ ուռուցքաբանները լավ կլինի, կարդան պարզ ինֆորմացիան»։

Նախարարը նաև անդրադարձավ ՎԱ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի աշխատանքից ազատվելու խնդրին և նշեց՝ եթե հնարավորություն ունենար, ապա նրան աշխատանքից կհեռացներ մեկ տարի առաջ։ Սակայն քանի որ կենտրոնն Առողջապահության նախարարության ենթակայության տակ չէր գտնվում, դրա համար որոշումը կայացրել է հիմա։

«Մոտավորապես նույն պատմությունն է կրկնվում, ինչ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տնօրենի ազատման օրերին էր։ Սակայն դա կարևոր քայլ էր, որի նախադեպը չեր եղել Առողջապահության նախարարության պատմության մեջ։ Ես քաղաքացիներին ընդամենը կհարցնեմ՝ արդյոք գո՞հ էիք  ուռուցքաբանության կենտրոնի աշխատանքից։ Մենք ամենաշատ բողոքները  ստացել ենք այդ կենտրոնից, ինչն էլ հիմքն հանդիսացավ որոշման կայացման համար»,- ասաց նա։