Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցաշրջանն ավարտեցինք 0:7-երով

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն այլեւս անելիք չունի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:

Երեկ մեր համար ավարտվեց ֆուտբոլային մրցաշրջանը: 2009 թվականին մեր հավաքականներից վերջինը ելույթներն ավարտեց կանանց ազգային թիմը:

Մեր ֆուտբոլիստուհիները միեւնույն 0:7 հաշվով պարտվեցին Ֆինլանդիայի ու Իտալիայի հավաքականներին: Մեր հավաքականը 5 խաղում կրելով նույնքան պարտություն` ժամանակից շուտ դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ եթե նույնիսկ հրաշք տեղի ունենա եւ մերոնք հաղթեն մնացած 3 հանդիպումներում, միեւնույն է, այլեւս հնարավոր չէ հասնել խմբի երկու առաջատարներին` Իտալիային ու Ֆինլանդիային, որոնք արդեն վաստակել են 12-ական միավոր: