Սպասո՞ւմ են` ինքնափլուզվի
Աջակցիր «Ա1+»-ին1988թ երկրաշարժից կանգուն մնացած Գյումրիի «Շիրակ» հյուրանոցը տարիների ընթացքում քանդվել, ինքանփլուզվել է:
Չփլվելով հանդերձ` սա Գյումրիի ամենադժբախտ կառույցն է: Առաջին կոպիտ սխալը, որ թույլ տրվեց 88-ին շենքի դռները գույքի դուրս բերման նպատակով բաց թողնելն էր: Դռների բացման հետ սկսվեց թալանը:
Ամրանները հանելու ընթացքում 1 մարդ զոհվեց:Պատահարը, սակայն, չկարողացավ հետ պահել մյուսներին: Գյումրեցիները անարգել ավարտին հասցրեցին շենքի ամրանաթափման գործընթացը.
Կառավարությունը 2003թ որոշեց ապամոնտաժել շենքը, սակայն նրա ուշացած այս քայլը կյանքեր արժեցավ: 2002թ-ի հուլիսի 27-ին, ժամը 11-ի սահմաններում ապամոնտաժման աշխատանքների ընթացքում տեղի ունեցավ դժբախտ պատահար: Ինքնափլուզման հետեւանքով փլատակների տակ մնացին եւ զոհվեցին գյումրեցի եռակցող Վաղինակ Կարապետյանն ու Արագ արձագանքման փրկարարական ջոկատի հրամանատար Գեւորգ Ասմարյանը:
Դրանից հետո էլ կառավարության 2003թ թիվ 1138 որոշումը մնաց թղթի վրա, հյուրանոցն էլ` օդից կախ մինչ օրս:
Անպատասխանատվության մթնոլորտի հետեւանքով, «Շիրակ» հյուրանոցը 2006 թվականի մարտի 15-ին եւս մեկ մարդու կյանք խլեց: Այդ օրը ժամը 13 անց 30-ին հյուրանոցի մայթեզրին Ներքաղաքային թիվ 1 երթուղին սպասարկող ՊԱԶ մակնիշի մարդատար ավտոբուսը վրաերթի ենթարկեց 72-ամյա Սպանդար Միհրանի Թորոսյանին:
Թե տարիներ առաջ քիչ գումարով հնարավոր էր հսկա այս շինությունը շահագործել, ապա այսօր դա երազանք է: Ապամոնտաժումն էլ երազանքից հեռու չէ, քանի որ կառավարությունն այս գործից ձեռքերը լվացել է:
Գյումրեցին ենթադրում է, որ ի իշխանությունները սպասում են, որ իրենց բախտը կբերի եւ Գյումրիի այս թափանցիկ կառույցն ինքնակամ իր հարցերը կլուծի վերջնական ինքնափլուզման ճանապարհով:
Ներկա պահին 3 կարեւոր խնդիր կա. շենքը պարիսպներով շրջափակված է:Սա առավել վտանգավոր է երթեւեկության համար, քանի որ մայթերը փակ են:
Հյուրանոցը մեծ եւ ամուր նկուղներ ունի, որոնք, ըստ Սերգեյ Նազարեթյանի, ափսոս է, որ քանդեն: Եվ ամենակարեւորը, արդեն մասամբ ոչնչացել է Ֆրիդ Սողոյանի հեղինակած բարձրարժեք հարթաքանդակները:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ