Ցմահ ազատազրկվածները հույս ունեն փոխել իրենց առավել խիստ աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկը
Աջակցիր «Ա1+»-ինՑմահ ազատազրկված 18 դատապարտյալ ցանկություն է հայտնել փոխել առավել խիստ աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկը։
«Ա1+»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Արդարադատության նախարարության Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանը։
«Այս պահին տեղաբաշխման հանձնաժողովում մենք ունենք ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ ստացված 18 գործ։ 18 գործից արդեն 10-ով համապատասխան որոշումները կայացվել են, իսկ 8 գործով որոշումները կկայացվեն տեղավաշխման հանձնաժողովի նիստերի շրջանակներում»։
Որոշումների բովանդակությունը բաժնի պետը չհրապարակեց՝ նշելով, որ դրանք փակ են։ Սակայն հավելեց, որ ռեժիմների փոփոխության տեսանկյունից առաջընթաց կա։
«Ութ ցմահ ազատազրկված անձի ՝մեկուսացվածության առավել խիստ աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկի տեսակը փոխվել է՝ փակից կիսափակ, իսկ կիսափակից կիսաբաց ուղղիչ հիմնարկի փոփոխություն դեռեւս չկա, բայց առաջիկայում եթե լինեն համապատասխան որոշումներ, կտեղեկացնենք։ Այս պահի դրությամբ ունենք ցանկացողներ, որոնք ուզում են կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոեխվել։ Ութ գործ ունենք կիսաբաց ուղղիչ հիմնարկի հետ կապված, բայց որոշումների բովանդակությունը դեռեւս առկա չէ, որովհետեւ տեղաբաշխման հանձնաժողովը դեռեւս որոշում չի կայացրել»,-ասաց Արփի Սարգսյանը։