A
A
Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել
Աջակցիր «Ա1+»-ինԱմուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել:
ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Ա1+»-ին ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել՝ Ամուլսարի գործով ոչ անաչառ քննություն վարելու վերաբերյալ հայտարարությունը ստուգելու համար։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն, նշված էր, որ վերջիններս հորեղբոր որդիներ են։