Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեն հասել Ստամբուլ

Սպորտ

Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլի թիմը խնդրի առաջ է հայտնվել Եվրոպայի գավաթի խաղարկության 3-րդ տուրի թուրքական «Բեշիկթաշի» հետ հանդիպումից առաջ:

Մրցավայր մեկ օր առաջ հասնելու համար մեր թիմն այսօր առավոտյան մեկնեց  Թբիլիսի, որպեսզի այնտեղից ինքնաթիռով արագ հասնի Ստամբուլ: Սակայն Թբիլիսի - Ստամբուլ չվերթն անսպասելի հետաձգվել է:

Ինչպես տեղեկացրին «Հատիս» ակումբից, թիմն այսօր կգիշերի Թբիլիսիում, իսկ վաղն առավոտյան կմեկնի Ստամբուլ: Չնայած ծրագրերի խախտմանը, «Հատիսը» նախատեսել է մարզում անցկացնել Վրաստանի մայրաքաղաքում, իսկ Ստամբուլ հասնելուն պես ծանոթանալ այն մարզադահլիճի առանձնահատկություններին, որտեղ անցկացվելու է հանդիպումը:

Հիշեցնենք, որ «Բեշիկթաշ» - «Հատիս» հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին, Երեւանի ժամանակով 20:30-ին: