Բացել լրահոսը Փակել լրահոսը
sanasaryan
A A
Տնտեսություն

Քննչական կոմիտեն կոպիտ սխալներ է թույլ տվել․ Հակոբ Սանասարյան (տեսանյութ)

«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի համար այժմ շատ հարցեր պարզաբանվեցին, երեկ՝ «Էլարդ» ընկերության հետ  տեղի ունեցած տեսակոնֆերանսից հետո։ Նա հատկապես կարևորում է այն, որ հայտարարվեց, թե գնահատված չէ պայթեցումների հետևանքով սողանքների ակտիվացումը։

Հակոբ Սանասարյանի խոսքով, քննչական կոմիտեն կոպիտ սխալներ է թույլ տվել։ Մասնավորապես՝ այն, որ «Էլարդին» է հանձնել հանքի շահագործման արդյունքում բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը։

«Քննարկման ժամանակ պարզվեց, որ Քննչական կոմիտեն, առանց վարչապետի իմացության, «Էլարդին» նամակ է ուղարկել, որպեսզի վերջինս նշի, թե ինչ պիտի անի Լիդիանը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նավազեցնելու համար։

«Այսինքն, նա ուզեցել է «Էլարդին» դարձնել Լիդիանի համար լոկոմոտիվ։ Սա շատ վտանգավոր գործ է»,- նշում է բնապահպանը։

Մանրամասները տեսանյութում