Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարուստ ավարով

Սպորտ

Հայաստանի պատանի կարատեիստները 5 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ նվաճեցին Լոձ քաղաքում անցկացված ավանդական կարատեի Լեհաստանի գավաթի բաց խաղարկությունում:

1999 թ ծնված մարզիկների մրցումներում, Էն-Բու վարժությունում առաջին տեղը գրավեց Միքայել Մաթոսյան-Դավիթ Մնացականյան զույգը, երկրորդ` Ռուբեն Հարությունյան-Վլադիմիր Չախմախչյան երկյակը: Խմբակային կատայում մեր մարզիկները նվաճեցին արծաթե մեդալ, իսկ անհատականում հաղթող դարձավ Դավիթ Մնացականյանը, իսկ 3-րդ տեղը գրավեց Ռուբեն Հարությունյանը:

1996-98 թթ ծնվածների մրցաշարում, դարձյալ Էն-Բու վարժությունում, հաղթող դարձան Դավիթ Ինջաբարյանն ու Վլադիմիր Կանջարյանը:

Հավելենք, որ գավաթի խաղարկությանը մասնակցեցին տարբեր երկրների 724 պատանի մարզիկ-մարզուհիներ, որոնցից ինը` Հայաստանից: