Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

««Սեքյուրիթի դրիմի» դեմ վարույթն իրականացնող քննիչը 230 000 դրամանոց նվեր է ստացել հիմնադիրների դեմ ցուցմունք տված Արամ Ղլեչյանից» (տեսանյութ)

«Սեքյուրիթի դրիմ»-ում կասկածներ ունեն, որ նախաքննական գաղտնիքի ոտնահարում  է եղել:    
 
««Սեքյուրիթի դրիմի» դեմ վարույթն իրականացնող քննիչը ժամանակին 230000 դրամանոց նվեր է ստացել հիմնադիրների դեմ ցուցմունք տված Արամ Ղլեչյանից»,-այս մասին ասաց   ընկերության ներկայացուցիչ, իրավաբան  Տիգրան Գրիգորյանը:  Այս նվիրատվություն  մեջ իր բաժնեմասն ունի նաեւ    «Էլլիպս ՋԻ էյ» -ի այդ ժամանակվա տնօրենը:
 
Տիգրան Գրիգորյանը ենթադրում է, որ տեղի է ունեցել հանցավոր համագործակցություն քննիչի եւ «Սեքյուրիթի դրիմի»՝ աշխատանքից ազատված տնօրեն Արամ Ղլեչյանի հետ եւ չի բացառվում նաեւ՝ նախաքննական գաղտնիքի արտահոսք: Այդ տպավորությունը նա ստացել է, երբ  հետեւել է Արամ Ղլեչյանի  հայտարարություններին: Ըստ  Տիգրան Գրիգորյանի՝ վերջինս այնպիսի տեղեկություններ է հայտնում, որոնք  գործով վկայի կարգավիճակ ունեցողը պարզապես չպետք է տիրապետեր:
 
Հիշեցնենք, որ «Էլլիպս ՋԻ էյ» եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունների համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը օգոստոսի 15-ից կալանավորված է։ Նա եւ ընկերությունների հաշվապահները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործով։

Դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակում հիմնադիրների դեմ ցուցմունք է տվել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը։
 
 Մանրամասները՝ տեսանյութում